Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան


Բախման կիզակետում

Ուշադրության կենտրոնում

Ձեզանից քչերը կարող են տեղյակ լինել, թե իշխանական հետնաբեմերում երբեմն ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: Չնայած նրան, որ իշխանական թևը ներկայացնող գործիչները միավորված են ընդհանուր շահերով ու երբեմն նույնիսկ հարազատական կապերով, համարել, թե բոլորի առուները հոսում են միևնույն հունով, միամտություն կլիներ. ուր ինչ-որ բան կա կիսելու, այնտեղ գզվռտոցն անպակաս է:

Ասում են' հատկապես վերջին շրջանում բավական լարվել են Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի հարաբերությունները: Թե ինչով է դա պայմանավորված, կարծես չի բարձրաձայնվում, բայց որ այստեղ ամեն բան չէ, որ իդեալական է, աստիճանաբար սկսում է պարզ դառնալ:

Բոլորովին վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ամանորի շեմին Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան «դուելը» թևակոխել է նոր փուլ: Իսկ հարաբերությունների սրման այս նոր բռնկումը, պարզվում է, պայմանավորված է Աբրահամյանի կողմից ԱԺ աշխատակազմի նկատմամբ խտրական վերաբերմունքով. ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ վճարել սեփական աշխատակազմի 13-րդ աշխատավարձը' չնայած տևական ժամանակ էր, ինչ այդ ուղղությամբ ելքերի փնտրտուքների մեջ էր: Իսկ չվճարված ռոճիկի մեղավորը, պարզվում է, կառավարությունն է, որը փաստացի հրաժարվել է ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ՝ պատճառաբանմամբ, թե բյուջեն փող չունի: Չնայած Աբրահամյանի կողմից գլխավորած կառույցի «ժուժկալությանը»՝ նույն այդ կառավարությունը, պարզվում է, ամենևին էլ չի վարանել իր աշխատակազմին երկու անգամ 13-րդ աշխատավարձ տալ՝ ի պարգևատրում աշխատակիցների: Մեկը՝ նոյեմբերի վերջին, մյուսը՝ հիմա:

Այն պարագայում, երբ երկրում սոցիալական վիճակը ծայրահեղ սրված է, իսկ բնակչության մի ստվար զանգված էլ մի կերպ է քարշ տալիս սեփական գոյությունը (սա վերաբերում է նաև աշխատանք ունեցողներին), բանից պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի կամակորությունների պատճառով տասնյակ քաղաքացիներ, որոնց ապրուստի միակ միջոցն աշխատավարձն է լոկ՝ ի տարբերություն նույն չինովնիկների, փաստացի զրկվել են իրենց միակ եկամտից: Ոմանց համոզմամբ' այս ամենը դիտավորյալ է կազմակերպվել Աբրահամյանի կողմից, որպեսզի Գալուստ Սահակյանի դեմ դուրս գան ԱԺ աշխատակիցներն ու ակամա սկսեն նրան ատել: Այս պարագայում, փաստորեն, Գալուստ Սահակյանը հայտնվել է քաղաքական զոհի կարգավիճակում, ինչի արդյունքում, սակայն, ֆինանսապես տուժում են հասարակ աշխատավորները:

Ընդ որում' տույժն այդ ոչ թե, ասենք, վերացական կամ զգացական բնույթ է կրում, այլ' միանգամայն շոշափելի. մարդկանց զրկում են սեփական քրտինքով վաստակածից: Պարզվում է նաև, որ աշխատակիցներն ԱԺ-ում խնդրել են պատգամավորներին իրենց արձակուրդայինը ստանալ հունվարին, իսկ եղած փողը տան որպես 13-րդ աշխատավարձ, սակայն հայրենի ընտրյալները կտրականապես մերժել են անել այդ:

Ամենևին էլ չմտահոգվելով որևէ պաշտոնյայի' հասարակության շրջանում ունեցած վարկով' կցանկանայինք նկատել միայն, որ այս ողջ էպոպեայի արդյունքում' միակ իրական տուժող կողմ է դառնում հասարակ ժողովուրդը: Իրար հետ հարաբերություններ ունեք պարզելու՝ պարզե՛ք, ի՞նչ եք էս խեղճ մարդկանց «փուռը տալիս»: Գնացե՛ք մի քոլ տեղ ու վերակենդանացնելով,ասենք, դարեր առաջվա ավանդույթը՝ ինչքան ուզում եք' «դուելներ» կազմակերպեք, միայն թե ձեր անիմաստ վիճաբանությունը, որի հիմքում, վստահ ենք, ամենևին էլ ընկած չեն ազգանպաստ նախագծերի վերաբերյալ ձեր ունեցած տեսլականների բախման արդյունքում ի հայտ եկած հակասությունները, մարդկանց վզին մի՛ փաթաթեք. առանց այն էլ օրներս մի օր չի, մնում էր հիմա էլ չինովնիկների անձնական վեճերի պատճառով զրկանքներ կրեինք…

Այսքանից հետո մնում է միայն խաղաղություն մաղթել մեր հակամարտ կողմերին ու սթափության կոչ հնչեցնել՝ հիշեցնելով նրանց, որ պետական կառավարման համակարգում լրջագույն պաշտոններ զբաղեցնելը նախևառաջ ենթադրում է լրջագույն պատասխանատվություն, ինչն էլ, իր հերթին, ի սկզբանե բացառում է այնպիսի քայլերի հավանականությունը, որոնց հիմքում ընկած կլինեն անձնական դրդապատճառները: Խաղաղություն ձեզ…

Դավիթ Բաբանով

Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ
Ամենադիտված