Ստամբուլի կայարանում մի շարք պայթյուններ են որոտացել
ՄիջազգայինՍտամբուլի Հայդարփաշա կայարանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել: Դետանացիայի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղում աշխատում են հրշեջներն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները, հայտնում է LifeNews-ը:
Ականատեսների հաղորդմամբ՝ լսվել է չորս կամ հինգ պայթյուն:
Նախնական տվյալներով՝ պայթել է կայարանի տարածքում կանգնած բեռնատարի վառելիքի բաքը: Բեռնատարն ունեցել է ուկրաինական գրանցման համար: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է: