Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը մարդ է սպանել, թող ոստիկան մոտենա
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ավելին՝ այստեղ