Նոր մանրամասներ՝ երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 28-ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Լևոն Հովսեփյանը, Renault-ը վարել է ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արամ Ալայանը։ Վթարի հետևանքով Լ. Հովսեփյանը, նրա ուղևորներից 60-ամյա Հայկանուշ Սիմոնյանը տեղում մահացել են, իսկ 59-ամյա Շողիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Renault-ի վարորդ Ա. Ալայանը, նրա ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Գվոն Կրիստինան, 25-ամյա Մեն-Չեր Կանեյաման և Ուկրաինայի քաղաքացի՝ 24-ամյա Մաքսիմ Յաշնուկը նույնպես տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։