Բրիտանիայում 96-ամյա և 91-ամյա սիրահարները որոշել են ամուսնանալ (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Բրիտանացի տարեց սիրահարներ Ֆլո Մարշալսին և Բիլ Գրիֆիթսը որոշել են ամուսնանալ, գրում է Daily Mirror-ը:
Հարսնացում 96 տարեկան է, փեսացուն՝ 91: Այդկերպ՝ ապագա ամուսինների ընդհանուր տարիքը հասնում է 187-ի։
Մարշալսին ու Գրիֆիթսն ամուսնանալու են հունվարի 16-ին՝ Սմեթվիկ քաղաքում։ Եկեղեցում նրանց պսակադրությանը ներկա է լինելու 40 հյուր:
Պարբերականը նշում է, որ Գրիֆիթսն իր սիրելիին առաջարկություն է արել իր որդու՝ 63-ամյա Փիթերի ներկայությամբ՝ այն տանը, որտեղ վերջին տասը տարիներին բնակվում են։
«Նա ծնկի չի եկել, սակայն ամեն դեպքում դա շատ ռոմանտիկ էր»,- հայտարարել է Մարշալսին:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածն իր համար անսպասելի է եղել։ «Սակայն կյանքը լի է անակնկալներով»,-հավելել է բրիտանուհին:
Մարշալսին ասել է, որ հարսանիք անելու համար երբեք ուշ չէ: «Դուք այնքան ծեր եք, որքան ձեզ զգում եք: Ես ինձ ծեր չեմ զգում»,- ասել է նա:



