ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Եթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time


UCOM-Ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք NETFLIX, DUOLINGO և ZOO

Շարունակում ենք ներկայացնել Ucom ընկերության ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: Այս անգամ կխոսենք շատերի կողմից սիրված ևս 3 կրթական, ժամանցային և հաղորդակցման համար նախատեսված հավելվածների մասին։

Duolingo

Լեզվի ուսուցման բոլորովին անվճար այս ամերիկյան հավելվածն ստեղծվել է 2011 թվականին հայտնի գիտնական Լուիս ֆոն Ահնի կողմից։ Հավելվածն առաջարկում է սովորել 39 տարբեր լեզուներ՝ ընտրելով 98 դասընթացներից մեկը: Duolingo-ում օգտատերերի կողմից ուսումնասիրվող ամենատարածված լեզուների տասնյակում են՝ անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը, ճապոներենը, կորեերենը, պորտուգալերենը, ռուսերենը և չինարենը։

Հավելվածը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Ներբեռնելուց հետո պարզապես անհրաժեշտ է ներմուծել էլեկտրոնային հասցե, որից հետո անցնել էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով և հաստատել գրանցումը։ Այստեղ կարելի է ընտրել այն լեզուն, որն օգտատերը ցանկանում է ուսումնասիրել, անցնել լեզվական գիտելիքներն ստուգող թեստն ու խորասուզվել նախընտրած լեզվի նրբությունների մեջ։ Դասընթացներն արդիական են, ժամանցային ձևաչափով, հարուստ բառապաշարով, մեդիա և աուդիո նյութերով։ Ավելին՝ բաժանված են ըստ թեմաների, օրինակ՝ ծանոթություն, արտահայտություններ, «այո/ոչ» պատասխաններ, հոգնակի թիվ և այլն։ Ամեն ճիշտ պատասխանի համար կարելի է կուտակել միավորներ, իսկ սխալվելու դեպքում՝ կորցնել հինգ «կյանքերից» մեկը։

Հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

Zoom

Չնայած այն բանի, որ տեսակոնֆերանսների համար նախատեսված ամպային այս հարթակը պաշտոնապես գործարկվել է դեռ 2013 թվականից, այն լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում COVID-19 համավարակի ժամանակ։ Այս հարթակը տրամադրում է վիդեո ծառայություններ ձեռնարկություններին, անհատ սպառողներին և կրթական ոլորտում աշխատող հաճախորդներին։

Հավելվածի մշակողներն օգտատերերին հավաստիացնում են, որ իրենց արտադրանքն անվտանգ և հուսալի միջոց է ցանկացած տեսակի և տևողության տեսազանգերի և այլ առցանց շփումների համար։ Այս հարթակից օգտվել է նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ համավարակի շրջանում կառավարության առաջին նիստն անցկացնելով Zoom-ի միջոցով։

«Ժամանակակից աշխարհում մարդիկ շատ ակտիվ են օգտվում նոր ստեղծվող ու լայն տարածում գտնող հավելվածներից, ինչն էլ հրամայական է դառնում Ucom-ի համար անել հնարավոր ամեն բան՝ դրանք ավելի հասանելի դարձնելու հարցում։  Մեր Level Up սակագնային պլաններում ներառել ենք այդ հավելվածներից շատերը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու դրանք՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Zoom հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

Netflix

Netflix-ը բաժանորդագրությամբ հոսքային ծառայություն է, որը թույլ է տալիս դիտել բարձրորակ հեռուստաշոուներ և կինոնկարներ՝ առանց գովազդի։ Այս հարթակում հնարավոր է նաև ներբեռնել հեռուստաշոուներ և ֆիլմեր՝  iOS, Android կամ Windows 10 օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար ու դիտել դրանք՝ առանց ինտերնետային կապի: Այստեղ առաջարկվող հարուստ ու բազմաժանր կինոցանկը կգոհանցնի նույնիսկ ամենապահանջկոտ օգտատիրոջը։

Այստեղ կարելի է նաև «կարգավորումներ» բաժնում փոխել լեզուները, ավելացնել կամ հանել սուբտիտրերը: Այս հնարավորությունը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր նոր օտար լեզու են սկսել ուսումնասիրել։

Ինչպես արդեն նշվեց, հավելվածից կարելի է օգտվել միայն բաժանորդագրությամբ, ինչը նշանակում է, որն այն վճարովի ծառայություն է։

Դրանից անսահմանափակ կարող են օգտվել Ucom ձայնային ծառայության այն բաժանորդները, որոնք կմիանան Level Up 4700 կանխավճարային կամ Level Up 5500 հետվճարային և ավելի բարձր սակագնային պլաններին:

Հիշեցնենք, որ Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: Այնուամենայնիվ, եթե բաժանորդները նշված հավելվածներից հղումով անցնում են այլ կայքեր, օրինակ՝ օգտվում են Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից և, ենթադրենք, Zoom-ից անցնում են YouTube-ի հղումով, ապա YouTube-ի տեսանյութը դիտելիս օգտագործվում են սակագնային պլանով հասանելի գիգաբայթները:

Նիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն
Ամենադիտված