Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Կապանցի շրջանավարտների երազանքները՝ վառվող կանթեղներում

Հասարակություն

Կապանի երկու ավագ, հինգ միջնակարգ դպրոցներում եւ մեկ հատուկ կրթահամալիրում 270 շրջանավարտ մայիսի 22-ին հրաժեշտ տվեց դպրոցին: Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկա էին բոլոր դպրոցների «Վերջին դասի» արարողությանը եւ աշակերտներին փոխանցեցին Կապանի քաղաքապետի շնորհավորական ուղերձն ու բոլոր շրջանավարտներին` նրա կողմից անվանական հուշանվերներ՝ քաղաքի խորհրդանիշներով:

Իսկ համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը մասնակցեց Կապանի ծայրամասային թաղամասերից մեկի թիվ 8 միջնակարգ դպրոցի տոնական միջոցառմանը:
Երեկոյան արդեն հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում, որտեղ հավաքվել էին շրջանավարտները, նրանց ծնողներն ու մանկավարժները:

Միջոցառման սկզբում 2014-2015 ուստարվա շրջանավարտներին ողջունեց ու շնորհավորեց Կապանի քաղաքապետը: Նշելով, որ սա նրանց համար պատասխանատու եւ յուրօրինակ մի սահմանագիծ է, որը դպրոցական զանգի վերջին ղողանջներով խորհրդանշում է հրաժեշտ կյանքի կարեւոր մի շրջափուլի եւ նորի սկիզբ՝ բազում երազանքներով, ծրագրերով՝ նա մաղթեց բոլորին, որ կյանքի կոչվեն բոլոր նվիրական իղձերը, ապագա նոր շրջափուլի հետ կապված հույսերն ու բազմաթիվ սպասելիքները: «Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաեւ ձեր ուսուցիչներին եւ ծնողներին. համոզված եմ՝ բոլորդ եք նրանց շնոր հակալ եւ գնահատում եք աշակերտական նստարանին ու ընտանիքում ստացած դասերը, որոնցով արդեն հասուն կյանքի ճանապարհ եք ելնում: Վստահ եմ, որ ձեր ապրած բոլոր տարիներին ջերմությամբ եք հիշելու հարազատ կրթօջախներն ու ձեր մեջ գիտելիք ու բարություն սերմանած ուսուցիչներին», - նշեց քաղաքապետը:

Սյունքի մարզպետի շնորհավորական ուղերձը հնչեցրեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Դրանում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, դուք կյանքի նոր աստիճան եք ուղղորդում մի նոր սերնդի, որին փոխանցել եք ձեր գիտելիքներն ու հոգու ջերմությունը: Խոնարհումով ու հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում ձեզ՝ հայրենանվեր աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաեւ հուզումնալից պահ ապրող բոլոր ծնողներին եւ հույս հայտնում,որ իրականություն կդառնան իրենց զավակների հետ կապված բոլոր նվիրական երազանքները: Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ, որ դու ք հպարտությամբ միշտ բարձր կպահեք Հայաստանի հանրապետության քաղաքացու եւ սյունեցու պատիվը»:
Ելույթներով հանդես եկան նաեւ Կապանի տարբեր դպրոցների աշակերտներ, ովքեր կարեւորեցին օրվա խորհուրդը, շնորհավորեցին միմյանց, մանակավարժներին եւ ծնողներին:

Հրապարակում տոնական տրամադրությունը եւ շրջանավարտների ուրախ ժամանցն ապահովեցի Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի անհատ կատարողներն ու երաժշտական խմբերը. այստեղ թեածում էր ուրախ երգն ու շրջանավարտների պարը:
Մութն ընկնելուն պես արդեն 3-րդ անգամ Կապանի երկինքը զարդարեցին կանթեղ-օդապարիկները. ավանդական դարձած այս արարողությանը շրջանավարտներից յուրաքանչյուրը, իր կանթեղը վառելիս, երազանք էր պահում, իսկ անվտանգությունը հսկում էին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները:

Երեկոն եզրափակվեց հրապարակում կազմակերպված բացօթյա ուրախ դիսկոտեկով, որը վարում էր DJ Վակցինան:

Ի դեպ, մարզի բոլոր աշակերտների համար դրամական պարգեւ էր սահմանել Սունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Արմինե Ավագյան

ABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ամենադիտված