Մահացել է հեռուստահաղորդավար Գևորգ Եղիազարյանը
ՄշակույթՄահացել է հեռուստահաղորդավար Գևորգ Եղիազարյանը, որը բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գևորգը 47 տարեկան էր։
Գևորգի հիշատակին ցավակցական գրառումներ են արել նրա ընկերներն ու գործընկերները։
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գրել է. «Բարի ճանապարհ, Գև ջան»։
Երգչուհի Շպռոտը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գևորգն ասմունքում է իր ստեղծագործություններից մեկն ու գրել. «Ինչ սիրուն էիր գրում, իմ տանն էինք, համոզեցի, որ նկարեմ։ Ահավոր է»։
Հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ևս տեսանյութ է հրապարակել Գևորգի հետ ու գրել. «2020-2021 ատում եմ քեզ։ Իմ լավ ու տաղանդավոր ընկեր, քո մեծ ու բարի սիրտը չդիմացավ»։
Women’s club նախագծի անդամ Մարիա Մաթևոսյանը լուսանակար է հրապարակել Գևորգի հետ և գրել. «Քեզ երբեք չեմ մոռանա։ Իմ լավ, հաջողություն Գև ջան, կհանդիպենք այնտեղ»։