Արդյո՞ք հրդեհը պատահականություն է. Մեզ ահազանգած քաղաքացին հայտնեց, որ անտառը չի ջրվում, չորացել է, պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում
Ուշադրության կենտրոնումՀունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Analitik.am-ին ահազանգած քաղաքացին ասաց, որ անտառ ոռոգման սեզոնի բացվելուց հետո չի ջրվել, չորացել է: Բնակիչները բազմաթիվ անգամներ ահազանգել են: Դիմել են «Հայանտառին», սակայն որևէ բան չի արվել: Տնօրենն արձակուրդում է, իսկ պաշտոնակատարը որևէ քայլ չի ձեռնարկել: Անպատասխան են մնացել նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին ուղղված դիմումները: Եվ որպես անգործության հետևանք՝ այսօր արդեն երկրորդ անգամ խոշոր հրդեհ է բռնկվում: Առաջինը բռնկվել է օրեր առաջ:
Քաղաքացին մեզ նաև աաց, որ ինչ-որ մարդիկ անտառի մուտքն ու ելքը մացառուտներով փակել են, որպեսզի հրշեջ մեքենաները չկարողանան հասնել կրակի օջախին: