Եռակի ահաբեկչություն Հոմսում. կա 30 զոհ
ՄիջազգայինՍիրիայի Հոմս քաղաքում՝ Ազ-Զահրա թաղամասում երեք պայթյուն է որոտացել, հաղորդում է Sputnik-ը:
Նախնական տվյալներով զոհվել է 30 մարդ: Տասնյակ տեղացի բնակիչ վնասվածքներ է ստացել:
Պարբերականի տեղեկություններով՝ ահաբեկչություններից մեկն իրականացրել է մահապարտը: Պայթել է նաև մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված: