Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Մբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին


Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կանցկացնեն. բժիշկների առաջին խումբն արդեն Արցախում է

Հասարակություն

Մի խումբ իսպանացի բժիշկներ Արցախում են։ Նրանք այնտեղ կմնան շուրջ մեկ շաբաթ, որի ընթացքում  25-30 վիրահատություններ կանցկացնեն։ Վիրահատությունները կանցկացվեն «AMADeA» («Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» ) բարեգործական բժշկական կազմակերպության շնորհիվ, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերին։

«Մենք կապ ենք պահել Արցախի առողջապահության  նախարարության հետ, նրանք մեզ  փոխանցել են մոտ 100 հոգու ցուցակ, որտեղ ներգրավված են ոչ միայն զինծառայողներ, այլև ԱՀ քաղաքացիներ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ հինգ օրում չենք կարողանա  այդքան վիրահատություն կատարել, ուստի այդ ցանկից նախատեսել ենք 25-30-ն իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահը՝  Լիլիան Գրիգորյանը: Վերջինս Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո պարզ դարձավ՝ Արցախում բժիշկների պակաս կա, մի շարք մասնագետներ են անհրաժեշտ։

 «Մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում: «AMADeA»-ի գործունեությունը իրականացվում է երեք ուղղություններով` ասիստենցիալ, կրթական և հետազոտական:  Այս երեք ուղղություններով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- իրենց գործունեությունը  ներկայացնում է Լիլիան Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ Հայաստան եկած բժիշկների մեծամասնությունը իսպանացի են, և նրանց օգնությունն անգնահատելի է այս իրավիճակում:

«Ի տարբերություն մի շարք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի, ապա Իսպանիայում հայ համայնքը փոքր է, իսկ հայ բժիշկներն այդքան էլ շատ չեն: Մենք համախմբվեցինք և ստեղծեցինք կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքն Իսպանիայում այդքան էլ համախմբված չէր: Որոշեցինք, որ պետք է որևիցե ձևաչափ կամ հարթակ ստեղծենք` մոբիլիզացնելով Իսպանիայում հայ համայնքը: Մեր նպատակներից մեկը նաև մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրությունը, Հայաստանում և Արցախում տիրող իրականությունը պատմելն է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այսպիսի աջակցություն ցուցաբերել, իսկ մեր կազմակերպությունը էլ զբաղվում է այդ աշխատանքների կոորդիանացմամբ և' Իսպանիայում, և' Հայաստանում»,- նշում է ասոցիացիայի նախագահը։

Այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։ Կազմակերպվել են օնլայն կոնֆերանսներ, որոնց թեմաները առաջարկել են հենց հայ բժիշկները:

«Մենք մի շարք նպատակներ ունենք, որոնց մեջ մտնում է նաև հայ բժիշկներին, բուժքույրերին Իսպանիայում վերապատրաստելը, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված դեռ չենք կարողացել դա իրականացնել: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ Իսպանիայում սահմանափակումները հանվեն, անպայման այդ ուղղությամբ կաշխատենք: Վերապատրաստված բժիշկները կգործուղղվեն մարզեր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հիմա մարզերում մասնագետների կարիք առավել շատ կա, քան մայրաքաղաքում»,-ընդգծում  է Լիլիան Գրիգորյանը:

Իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

Ասոցիացիայի նախագահի խոսքով` նրանց նպատակն է, ոչ թե ամեն ինչ ներկրել արտերկրից, այլ ստեղծել լավագույն պայմանները հայ բժիշկների համար: Ասում է` այդ պատճառով նրանց հարկավոր է անմիջական շփում ապահովել հենց հայ բժիշկների հետ, որի շնորհիվ կազմակերպությունը կկարողանա օբյեկտիվ գնահատել Հայաստանում բժշկական համակարգը` փորձելով լրացնել բացերը: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է  հարցման հարթակ, որում հայ բժիշկների ներգրավվածությունը շատ կարևոր է: 

«Նման բարեգործական ընկերություններ շատ կան, մենք ուզում ենք չկրկնել նրանց: Մեր նպատակն է լրացնել նրանց, նրանց բացթողումները: Կարծում եմ լավագույն տարբերակը համակարգում դրական փոփոխություննների  համար հայ երիտասարդ բժիշկներին մոտիվացնելն է: Մենք վերջերս  մրցույթ էինք կազմակերպել և մրցանակներ տվել այն հինգ երիտասարդ բժիշկներին, որոնց հետազոտական աշխատանքները լավագույնն էին: Հույս ունենք, որ հետագայում նման հետազոտական աշխատանքները կկարողանանք ներկայացնել նաև միջազգային մակարդակում»,- նշում է Լիլիան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է կազմակերպության հետագա գործունեությանը,  իսպանացի բժիշկների ներգրավմանը, Լիլիան Գրիգորյանն ասում է, որ բժշկական այս խմբով սա Հայաստան ու Արցախ իրենց առաջին այցն է, բայց սա դեռ միայն սկիզբն է: Իրենց աշխատանքը Արցախում և Հայաստանում  լինելու է շարունակական։

«Սա շարունակական է լինելու»,-  ընդգծեց Լիլիան Գրիգորյանը։

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրըԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէՏղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի․ ՌԴՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՔաղցկեղի դեմ պայքարող. Սննդաբանը նշել է ընդեղեն, որը պետք է ուտել ամեն օրՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ
Ամենադիտված