ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Եթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time


Ընտրացուցակները արժանահավատ չեն․ հարկավոր է քննություն սկսել․ Արտակ Թովմասյան

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ՝ օրեր առաջ նրա կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումների մասին:

-Պարո՛ն Թովմասյան, ընտրություններից առաջ Դուք Ձեր ասուլիսի ընթացքում հայտարարել էիք, որ ընտրացուցակներում բազմաթիվ ընտրակեղծիքներ եք նկատել: Ի՞նչ մեթոդով է Ձեր թիմը կատարել ուսումնասիրությունը, և ինչպիսի՞ կեղծարարությունների մասին է խոսքը:

-Կատարվել է police.am կայքում տարբեր ամսաթվերին տեղադրված (2018թ., 2021թ․ մայիսի 31, 2021թ․ հունիսի 13) ընտրացուցակների տող առ տող համեմատություն։ 2018թ․ կամ 2021թ․ մայիսի 31-ի ցուցակներում մարդկանց տվյալների բացակայության պատճառները քննարկվել են ԱՎՎ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասել են, որ որոշ դեպքերում մարդիկ ճշտումներ են մտցրել իրենց անձնական տվյալների մեջ, ինչի պատճառով տարբեր ցուցակներում չեն նույնականացվում։ Դրա համար կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գնահատել նմանության աստիճանը, գտնել «նմանին», անգամ եթե նրա անվան, ազգանվան, հայրանվան կամ ծննդյան ամսաթվի մեջ փոխվել է, օրինակ, մեկ նիշ: Կա այդպիսի շուրջ 10 հազար դեպք: Ինքնին մտահոգիչ է, որ 3 տարում 10 հազար հոգի կարող էր անձնագրային տվյալ փոխել, սակայն դա ռազմական անվտանգության խնդիր է և ընդհանուր ավելացածների թվի վրա գործնականում չի ազդում: Ավելացած մարդկանց ցուցակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական ռեսուրսի տերը, գոյություն չունեցող մարդկանց անուններով, լցոնումներ կատարի։

-Նշել եք, որ 200 000-ից ավելի մարդիկ են հայտնվել ցուցակներում։ Ո՞ւր էին նախկինում այդ մարդիկ և ինչպե՞ս են հայտնվել ցուցակներում:

-Այս հարցը պետք է տալ ցուցակները կազմողին, իսկ իրողությունը կարող է պարզել միայն քննությունը։

-Արդյո՞ք Ձեր նշած խնդրահարույց կետերը գտնվում են իշխանության բարձր օղակների հոգածության ներքո, և դա փո՞րձ է արդյոք՝ ընտրությունների արդյունքերի վրա ազդելու: Այս անբարեհաճ իրավիճակը ընտրակեղծիք կատարելու հնարավորություն է, սակայն փորձ կկատարվի, թե ոչ, կարելի է պարզել ընտրություններից հետո:

-Ընտրություններից հետո, գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, փաստացի ընտրածների ցուցակները բաժանվում են ընտրություններին մասնակցած կողմերին՝ կուսակցություններ, դաշինքներ և այլն: Մեր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համեմատել փաստացի ընտրածների ցուցակը ընտրողների ցուցակի հետ և պարզել՝ արդյոք կասկածելի կարգավիճակ ունեցող անձանց անունից ընտրություններին մասնակցություն եղել է, թե ոչ։

-Ինչպե՞ս է լինում, որ միևնույն հասցեում գրանցվում են 100-ից ավելի մարդիկ։ Քանի՞ նման դեպք է արձանագրել Ձեր համակարգի վերլուծությունը:

-2300-ից ավելի հասցեներում գրանցված են 8 հոգուց ավելի մարդ՝ 92 ընտրող, 42 ընտրող և այդպես մինչև 9։ Այդ բնակարաններում ութ հոգուց ավելի ընտրողների ընդհանուր քանակը կազմում է մոտ 4300 հոգի։ Այս երևույթը փաստում է, որ գոյություն ունի պրակտիկա՝ մարդուն գրանցել նրա հետ կապ չունեցող հասցեում։ Ընդհանուր առմամբ՝ կա 411.000-ից ավելի բնակարան և 371.000-ից ավելի տուն։ Դրանցում, օրինակ, մի-մի հոգի ավելի գրանցելով՝ կարող են տասնյակ հազարներով մարդ ավելացնել: Մեր ուսումնասիրության արդյունքները չեն կարող ծառայել ճշգրիտ հաշվարկ կատարելու համար, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցակները արժանահավատ չեն։ Իրական պատկերը կարող է պարզել միայն ընտրացուցակում տվյալների ընդգրկման հիմքերի քննությունը։

-Պարո՛ն Թովմասյան, աղաղակող փաստերը Ձեր ձեռքում են։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այս պահին ավելի խորությամբ և մանրամասներով կատարվում են ուսումնասիրություններ և համակողմանի վերլուծություն, հետագայում կհրապարակենք կասկածելի դեպքերի ամբողջական պատկերն արտացոլող և հիմնավորող տեղեկություն:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը հրավիրել էր ասուլիս եւ ներկայացրել ընտրական ցուցակներում առկա խնդրահարույց կետեր, մասնավորապես`

1. 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200 հազարից ավելի մարդ, որոնք բացակայում են 2018թ.-ի ցուցակում,

2. Ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել և նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են և կազմում են շուրջ 14․000:

3. 2021թ. հունիսի 13-ի ցուցակում կա մոտ չորս հազար մարդ, որոնք բացակայում են արդեն 2021թ. մայիսի 31-ի ցուցակում,

4. 2018թ. ցուցակում կան բնակարաններ (ոչ թե շենք/տուն, այլ բնակարան), որոնցում գրանցված են անգամ 158 կամ 102 կամ 70 կամ 48 և այլ անհավանական մեծ թվով անձինք: 2021թ. հունիսի 13-ի ցուցակում մարդկանց խտությունը մեկ բնակարանում, ինչպես նաև խիտ բնակեցված բնակարանների հասցեները փոխվել են: Ամենախիտ բնակեցված բնակարանների թվերը դարձել են 142 կամ 92 կամ 54 կամ 42 կամ 25:

Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենադիտված