Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ունեցվածքը
Header«Ժողովուրդ»-ը գրում է.
«ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար և 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր: Եվ ըստ այդ փաստաթղթերի՝ Մկրտումյանի նախորդ տարվա եկամտի աղբյուրներից երեքը եղել է նրա աշխատավարձը կամ դրան հավասարեցված եկամուտը, 6 միլիոն էլ ստացել է պարտքով տված գումարների տոկոսներից:
Որպես 2014թ. ձեռքբերում՝ Մկրտումյանը նշել է 1 մլն 200 հազ. դրամով գնված մի հողամաս: Թե որ հատվածում է այդ փոքր գումարով հողամաս գնել Հայաստանի արդարադատության թիվ մեկ պատասխանատուն, պարզ չէ: Տեղեկացնենք, որ Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանն էլ պակաս հարստության տեր չէ. նա 2014-ին 29 մլն 166 հազար դրամով ձեռք է բերել բնակելի տուն, իսկ 4 մլն 800 հազար դրամով էլ հողամաս է օտարել: Բացի այդ՝ նա ունի 30 հազար դոլար, թե որտեղից, դարձյալ չի նշվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։