Կուման. Մեսսին կարիերան պետք է ավարտի Բարսելոնայում. նոր մրցաշրջանում թիմն ավելի ուժեղ կլինի
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս է հայտնել, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա թիմում, ինչպես նաև հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում.
«Մեսսին կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում», ես միշտ ասել եմ այդ մասին: Հուսով եմ՝ շուտով նրա հետ պայմանագիրը կերկարաձգվի: Կարծում եմ՝ դա հնարավոր է: Եթե Լեոն մնա, դա հիանալի նորություն կլինի մեզ բոլորիս համար:
Մեր թիմը հիանալի հեռանկարներ ունի: Գիտեմ, որ ակումբը քրտնաջան աշխատում է, որպեսզի մրցունակ թիմ ստեղծի, որը կգերազանցի անցած տարվա թիմին: Մենք ավելի ուժեղ կլինենք, ես դրանում վստահ եմ»,- Կումանի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամսվա վերջին: Ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ 33-ամյա արգենտինացին ցանկանում է մնալ թիմում: