Թունիսում պետական մարմինների դեմ ահաբեկչություն պլանավորող ահաբեկիչներ են կալանավորվել
ՀասարակությունԹունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին պլանավորում արեւմտյան Կասսերին նահանգի պետական անվտանգության ուժերի դեմ:
Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Թունիսի ՆԳՆ-ն: «Թունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի: Ահաբեկչական բջիջը զբաղվում էր Շաամբիի լեռներում ահաբեկչական խմբերին մատակարարումներ իրականացնելով եւ Կասսերին նահանգում ահաբեկչություն էր պատրաստում Թունիսի պետական անվտանգության ուժերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շաամբի լեռը գտնվում է Ալժիրի հետ սահմանակից Կասսերին նահանգում, որտեղ իշխանությունները 2012թ.-ից հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: