Անին ինձ սև ցուցակ է գցել. որտե՞ղ է Անի Քոչարի նախկին ամուսինը, արդյո՞ք նա շփվում է իրենց որդու հետ (լուսանկար, տեսանյութ)
LifeStarnews-ը նկատել է, որ Անին գրեթե բոլոր հարցազրույցներում բավական անկեղծ խոսում է իր կյանքի բարդ փուլի, մահացու հիվանդությունը հաղթահարելու մասին, վերջերս էլ սկսել է հրապարակումներ անել ներկայիս ամուսնու հետ, ում տևական ժամանակ չէր ներկայացնում, սակայն ուշագրավն այն է, որ Անին հրաժարվում է խոսել նախկին ամուսնուց՝ Արման Մուշեղյանից:
Գաղտնիք չէ, որ Անին և Արմանը բավական ծանր բաժանում են ունեցել, մասնավոր զրույցներում Անին հաճախ է նշում, որ մինչ օրս բարդ հարաբարություններ ունի Արմանի հետ:
Հայտնի է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող Արմանը, ով նույնպես հաղթահարել էր քաղցկեղը, շարունակում է Գերմանիայում ապրել: Նա չի ամուսնացել, նախորդ տարի յութուբյան հարցազրույցներից մեկում նշել է, որ ստացել է կացության իրավունք: Իսկ այն մեղադրանքին, որի համաձայն՝ ինքը բացակայում է իր և Անիի որդու կյանքից, Արմանն ասել է, որ որդու հետ պարբերաբար շփվում է, ավելին՝ որդին հաճախ է լինում իր մոտ, այցելում է հանգստյան օրերին, իսկ երբ Անին դեռ հիվանդանոցում էր, այդ շրջանում երեխան նույնպես հոր հետ էր: Արմանը վստահեցնում է, որ երբևէ չի բացակայել որդու կյանքից:
Ավելին՝ այստեղ