Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել
Ուշադրության կենտրոնում«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հետ ընկերության պատմությանը։ Նա նաև լավ լուր է հայտնել, որ Հայաստանը շուտով դեպի ՌԴ նոր ճանապարհ կունենա, փոխանցում է «Հրապարակը»:
«Եկեք ես պատմեմ ողջ իրականությունը։ Ինձ մեղադրեցին Չեչնիայի ղեկավարի հետ ընկերություն անելու մեջ, ես համարում եմ, որ Ռամզան Քադիրովը այն մարդն է, որի հետ ընկերությունը պատիվ է: Ինչո՞ւ ես հայտնվեցի Չեչնիայում և սկսեցի ընկերություն անել Քադիրովի հետ։ Դուք գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ՝ Լարսի կիրճով, որը տարվա 6 ամիսը կամ չի գործում, կամ ծանրաբեռնված է, ուսումնասիրությունների արդյունքում ես պարզեցի, որ Վրաստանի տարածքով կարելի է ունենալ ևս մեկ ճանապարհ՝ Իտումկալե- Շատիլի ճանապարհը, որը սահմանակից է Չեչնիայի հետ։
Ավելին՝ այստեղ