ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Եթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time


Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. Էրիկ Խաչատրյան

19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարում:

Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բանտում լրացել է նրա 19-ամյակը:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավը մեկնարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գերիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադարձող գերիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները:

Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օր ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գերիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:

«Այս ամիսների ընթացքում ամեն շաբաթ մեր տեր հոր հետ գնում էինք ուխտագնացության: Հունիսի 12-ին ուխտագնացության էինք գնացել Արագածոտնի մարզի Ծաղկեվանք (գտնվում է Արա լեռան վրա), ոտքով բարձրացանք, պատարագ մատուցեցինք: Աստծուց խնդրեցի, որ մեր բոլոր գերիներն ու անհետ կորածները գտնվեն, վերադառնան իրենց ծնողների մոտ: Վերադարձա տուն, մեկ ժամ հետո զանգ ստացա, ասացին՝ պարոն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում նկար կա, որի մեջ Էրիկն է, էդ պահին իմացա, որ տղաս գալիս է: Հույսս միշտ Աստված է եղել, որ ինքը տուն կվերադառնա»,- պատմում է մայրը:

Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ բուժզննման: Բուժզննման ընթացքում պարզվել է, որ պատերազմի ժամանակ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, սակայն, Էրիկին որևէ բժշկական օգնություն չեն տրամադրել:

Հիմա 19-ամյա տղան Երևանի հոսպիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշկական միջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոսպիտալում:

«Հրազենային վնասվածքի հետևանքով փամփուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կաղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վիրավորումը, բայց ոտքն է կաղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հիվանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գերեվարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վատ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է. «Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գերությունից հետո տուն եմ վերադարձել»:

Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը երկու նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում, որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հուշաքար տեղադրել: Մյուսը ցանկանում է վերանորոգել իր ծննդավայր Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը:

Էրիկ Խաչատրյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Այդ ընթացքում հասցրել է անգամ պարգևատրվել, բայց պատերազմի հետևանքով ծնողները չեն կարողացել զինկոմիսարիատից վերցնել նրա շնորհակալագիրը: 44-օրյա պատերազմի ընթացքում 18-ամյա Էրիկը պաշտպանում էր Ջաբրայիլի հատվածը, հետո Հադրութում է մասնակցել մարտական գործողություններին և վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի 12-ին է կապ հաստատել։ Գերի ընկնելու մասին ծնողները տեղեկացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, երբ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որի մեջ եղել է նաև Էրիկը: Տեսանյութը տեսնելուց և Էրիկին ճանաչելուց հետո նրանք դիմել են Կարմիր խաչի օգնությանը:

«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, ու Էրիկենք հասկացել են, որ փրկվել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար. սնունդ ու ջուր չեն ունեցել: Իրեն գերեվարող ադրբեջանցի սպաներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գնդակահարել, այլ գերեվարել են: Կարմիր խաչին դիմելուց հետո իրեն նամակներ ենք ուղարկել, նամակների հետ մեր ընտանեկան նկարներից էլ ենք ուղարկել: Մի անգամ հասել է իրեն նկարները, մյուս անգամ՝ ոչ: Մեկ անգամ էլ 2 րոպեանոց վիդեո ենք նկարել ու իրեն փոխանցել Կարմիր խաչի միջոցով: Իրեն էլ են հնարավորություն տվել, որ վիդեոյով ինքը մեզ հետ խոսի, առաջին անգամ չի ցանկացել, երկրորդ անգամ խոսել ուղարկել էր: Նամակ ինչքան ուզում, գրում էինք, ու բոլորը հասցնում էին երեխեքին: Էրիկն էլ էնտեղից դուրս գալուց մեր ուղարկած նամակներն է վերցրել ու դուրս եկել»,- պատմում է մայրը:

Ավելին՝ այստեղ

Ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերՍյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Բելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը
Ամենադիտված