Կարմիր գինին օգնում է նիհարել
LifeԼife.panorama.am-ը գրում է .
նելու կամ նիհարելու լավագույն միջոցը կարմիր գինի խմելն է։
Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են International Journal of Obesity-ում։ Բժիշկները բացահայտել են, որ կարմիր գինու մեջ պարունակվում է մեծ քանակությամբ ռեսվերատրոլ, որը նպաստում է ճարպերի այրմանը և սպիտակ ճարպային հյուսվածքները վեր է ածում օգտակար դարչնագույն հյուսվածքի։
Ռեսվերատրոլը գինու մեջ է հայտնվում խաղողից։ Գիտնականները նշում են, որ շատ մթերքներ, որոնք պարունակում են այդ միացությունը, նույնպես կարող են օգտակար լինել նիհարելու համար, օրինակ հապալասը, ելակը, ազնվամորին և խնձորները։
Այս արդյունքներին գիտնականները եկել են մկների վրա փորձարկումների արդյունքում։ Նրանց ամեն օր տվել են ռեսվերատրոլ, ինչի արդյունքում նրանց մոտ 40 տոկոսով կրճատվել են ճարպերը։
Օրական կարմիր գինու ճիշտ չափաբաժինը կազմում է 340 միլիլիտր, որը համապատասխանում է 2-3 գավաթին։