Զելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Իրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Գերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Թրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով

Մենք պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները. Է. Շարմազանովը` ճապոնացի խորհրդարանականներին

Մայիսի 22-ին` ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Ճաշին ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Ճապոնիայում: Թույլ տվեք իմ եւ հայկական պատվիրակության անունից երախտագիտություն հայտնել փոխնախագահ Տացուո Կավաբատային ջերմ հյուրընկալության համար: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության խորացման եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում: Այստեղ, անշուշտ, իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերը: Հուսով եմ, որ Ճապոնիա- Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը մոտ ապագայում փոխադարձ այց կկատարի Հայաստան:

Անշուշտ, երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ միջազգային հարթակներում հայ- ճապոնական համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ խթան հանդիսացավ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ միջազգային կազմակերպություններում եւ տարբեր համաժողովներում ավելի են ընդլայնվում երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը:
Հարգելի գործընկերներ,

Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք անկախության հռչակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Հայաստանի անկախության տարիներին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվել է զգալի տեխնիկական եւ այլ աջակցություն` ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային նաեւ այն աջակցության համար, որը ցուցաբերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին երկու տասնամյակների ժամանակահատվածով: Դեռեւս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից եւ Հնդկաստանից հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներ: Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առեւտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի եւ ճապոնական մի շարք նավահանգիստների միջեւ: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը` Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:

Տիկնայք եւ պարոնայք,

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում անշուշտ իր առանցքային դերն ու նշանակությունն ունի նաեւ մշակութային համագործակցության ընդլայնումը: Վերջին տարիներին Հայաստանում եւ Ճապոնիայում պարբերաբար կազմակերպվոււմ են մշակութային միջոցառումներ` հայ եւ ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ: Ավելին` Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության կողմից արդեն 5 անգամ Հայաստանում կազմակերպվել է ճապոնական ֆիլմերի փառատոն:

Կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա ապրիլի 25-27-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական կինոյի գիշերներ» միջոցառումը: Ամեն երեկո լի դահլիճով ճապոնացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ցեղասպանությանը նվիրված հայ կինոռեժիսորների հայտնի ֆիլմերին: Այս օրերին մայիսի 19-24-ը, Տոկիոյում անցկացվում է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, իսկ մինչեւ տարեվերջ Ճապոնիայում տեղի կունենան համերգներ` հայ մենակատարների եւ համույթների մասնակցությամբ:

Իսկ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների` սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը` սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին: Մենք` հայ եւ ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները:

Կրկին շնորհակալ եմ, մեծարգո պարոն փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար եւ լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, եւ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջովՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերիՑանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ ԹրամփինՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունըԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածներիՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ BildՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՄեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. ԲայրամովՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունըԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումըԱթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnրՊուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումըՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղինԻրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. ԲաղայիԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ումՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Ամենադիտված