Կիևում բնակելի տան մոտ պայթյունի հետեւանքով մարդ է մահացել
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Կիեւում բնակելի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդ է մահացել, հաղորդում է «112 Ուկրաինան»:
«Դոնեցկի փողոցում պայթյունի մասին ահազանգն ստացվել է ժամը 10.35-ի սահմաններում: Անմիջապես դեպքի վայր են ժամանել քննչական օպերատիվ խումբը եւ պայթուցիկների գծով փորձագետները:
Իրավապահները պարզել են, որ պայթյունը որոտացել է բնակելի շենքերից մեկի մոտ, որի հետեւանքով 62-ամյա տղամարդ է մահացել: Բացի այդ, վնասվել է շենքի պատը եւ հարակից մեքենաները»,-ասված է հաղորդագրությունում: