Ֆինլանդիայում փոթորկի պատճառով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Այս գիշեր Ֆինլանդիայի արեւմուտքում հզոր փոթորկի հետեւանքով 45 շրջաններում հազարավոր շենքեր մնացել են առանց էլեկտրականության: Բանն այն է, որ ուժեղ քամին ծառեր է տապալել, որոնց վնասել են էլեկտրահաղորդման գծերը: Այս մասին հաղորդում MTV-3 հեռուստաալիքը:
Առավոտյան, հոսանք չի եղել 8 հազար տնտեսություններում: Տեղի էներգետիկ ընկերությունները վերականգնման աշխատանքներ են իրականացնում: Միաժամանակ Ֆիննական օդերեււթաբանական ինստիտուտն զգուշացրել է, որ քամոտ եղանակը օրվա ընթացքում կպահպանվի հարավային, կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: