Նյու Յորքում հայտարարվել են Պուլիցերյան մրցանակի այս տարվա հաղթողները
ՄշակույթՀունիսի 11-ին Նյու Յորքում հայտարարվել են հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի այս տարվա դափնեկիրները, ասվում է մրցանակաբաշխության կայքում: Կորոնավիրուսային համավարակի լուսաբանման համար New York Times պարբերականը հաղթել է «Ծառայություն հասարակությանը» անվանակարգում:
Մինեապոլիսում գտնվող Star Tribune պարբերականը հաղթել է «Լրատվական լրագրություն» անվանակարգում:
BuzzFeed պորտալը մրցանակ է շահել մի շարք հոդվածների համար ՝ ույղուրների նկատմամբ Չինաստանի կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:
Reuters-ը և The Atlantic-ը պարգևատրվել են «Բացատրական ռեպորտաժներ» անվակարգում` ԱՄՆ դաշնային դատարանի դատավճիռների և կորոնավիրուսի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների համար:
Լավագույն գեղարվեստական գիրք է ճանաչվել Լուիզ Էրդրիխի «Գիշերային պահակ» վեպը, որը նվիրված է 1950-ականներին իրենց հողերից վտարված ամերիկացի հնդիկների պայքարին:
«Լավագույն վավերագրական գիրք» անվանակարգում հաղթել է Դեյվիդ Ցուկինոյի՝ «Վիլմինթոնի սուտը» ստեղծագործության համար, որը նվիրված է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում սպիտակ գերիշխանության շարժման պատմությանը:
Հեղինակավոր Պուլիցերյան մրցանակը հիմնադրել է հունգարական ծագմամբ ամերիկացի լրագրող և հրատարակիչ Ջոզեֆ Պուլիցերը (1847-1911):