Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պողպատե հեղափոխության մասին
Ուշադրության կենտրոնումՄենք այս ընտրություններում պետք է իրականացնենք մի նոր հեղափոխություն, կամ մեր հեղափոխության երկրորդ փուլը, որը պետք է անվանենք ոչ բռնի, ժողովրդական, բայց ոչ թավշյա, այլ պողպատե հեղափոխություն: Դիլիջանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Փաշինյանն իր թիմով քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում:
Իշխող ուժի ղեկավարը հայտարարեց, որ պողպատե հեղափոխությունը նշանակում է օրենքի կիրառման, ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանում. «Մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Խոսքն օրենքի մասին է, ոչ թե բռնության»: