Տեղի է ունեցել Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի պսակադրությունը
LifeStarnews-ն արդեն տեղեկացրել է, որ երգիչ Հայկ Պետրոսյանը երեկ պաշտոնապես օրինակացրել է իր հարաբերությունները Անի Թադևոսյանի հետ, ում հետ տևական ժամանակ է, ինչ շփվում էր: Պաշտոնական արարողությունից հետո զույգը փոքրիկ խնջույք է ունեցել, սակայն այս ամենը, կարծես թե, դեռ նախահարսանիքն էր:
Մեզ հայտնի է դարձել, որ երեկ՝ հունիսի 9-ին, Սանահինի վանական համալիրում տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: Ներկա էին միայն զույգի մտերիմները: Զույգը որևէ հրապարակում դեռ չի արել:
Starnews-ը շնորհավորում է Հայկին և Անիին՝ մաղթելով հարատև սեր:
Հավելենք, որ Հայկ Պետրոսյանը չի սիրում խոսել իր անձնական կյանքից, նախկինում հանրայնացրել էր միայն դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ նշանադրությունը, սակայն բաժանման մասին նախընտրել էր լռել:
Ավելին՝ այստեղ