Հնարավոր է, որ Լավրովը մասնակցի Պուտինի ու Բայդենի հանդիպմանը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այո, բայց ձևաչափը և կազմը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ռյաբկովը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև երկու երկրների նախագահների օրակարգի և հանդիպման վայրի համաձայնեցման շուրջ:
Ավելին՝ այստեղ