Ով է ԱԳ նախարարի միակ տեղակալը, որ մնաց. կենսագրություն
ՔաղաքականությունԱյսօր ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատեց ԱԳ փոխնախարարներ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին, ովքեր հրաժարականի դիմումներ էին ներկայացրել:
Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Այսպիսով միակ փոխնախարարը, որ մնաց ԱԳՆ-ում, Արմեն Ղևոնդյանն է:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծննդյան թիվն ու վայրը՝
1971 թ., Հայաստան, գ. Սոլակ։
Կրթություն`
1993 թ. - Երևանի պետական համալսարան,
2001 թ. - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիա։
Աշխատանքային գործունեություն`
1993-1995 թթ. Ֆիզիկայի ուսուցիչ և դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն՝ Սոլակի միջնակարգ դպրոցում,
1997-1998 թթ. ԵՊՀ միջազգային բաժնի ավագ տեսուչ,
1998-2001 թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
2001-2002 թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության 1-ին քարտուղար, այնուհետև՝ ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար,
2002-2007 թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական,
2007-2018 թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական,
2010-2018 թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ,
2018-2020 թթ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան,
2020թ․ հոկտ․ 20 Մոլդովայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Մինսկ)։
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան։
Պարգևատրումներ՝
Մխիթար Գոշի մեդալ, ՀՀ Ազգային ժողովի մեդալ, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ջոն Կիրակոսյան» մեդալ, ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալ, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալ, ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության» շքանշան, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» մեդալ և այլն։
2020 թ․ նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։