Ողբերգական դեպք․14-ամյա տղան ծառից վայր է ընկել և մահացել
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 8-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.): Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։ Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ավելին՝ այստեղ