Ոստիկանության հայտարարությունը
Ուշադրության կենտրոնումՈստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։ Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։
Ավելին՝ այստեղ