«Եվրատեսիլ 2021»-ի հաղթողներին կրկին մեղադրել են գրագողության մեջ
ՄշակույթԻտալական Maneskin ռոք խումբը, որը հաղթող է ճանաչվել «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, կրկին մեղադրվել է գրագողության մեջ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երաժշտության կրկնօրինակման մեջ նրանց կասկածել է նիդերլանդական The Vendettas խումբը, որի պնդմամբ՝ 1997 թվականի իրենց You want it, you got it երգի մեղեդին նման է հնչում: Սակայն խմբի մասնակիցներից մեկը վստահ չէ՝ կարելի է արդյոք գրագողություն համարել երգի հետ նմանությունը, որը թողարկվել է դեռևս մինչև իտալացի ռոքերների լույս աշխարհ գալը:
«Այժմ պետք է հասկանալ՝ գրագողությո՞ւն է դա, թե ոչ: Երիտասարդները, բնականաբար, դեռ չէին ծնվել մեր խմբի գործունեության օրոք: Սակայն Maneskin խմբի անդամներն իրենք են շեշտել, որ ռոքնռոլը երբեք չի մահանում»,- նշել է հոլանդացին:
Հաղորդվում է, որ Maneskin-ին գրագողության մեջ մեղադրել են նաև այլ երաժիշտներ Իտալիայից: «Էնթոնի Լազլո» խումբը հայտարարել էր, որ ռոքերների ստեղծագործություններից մեկը նման է Zitti E Buoni երգին: