Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ընթացիկ փուլը եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական հարցերը:
«Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ընթացիկ փուլը եւ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական հարցերը», — ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ն: