Ջնջել եմ տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքին անկախ. Պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ երեկվա միջադեպի մասին
Ուշադրության կենտրոնումԱյսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է երեկվա միջադեպին, երբ հայտնի դարձավ, որ խլել է լրագրողի հեռախոսն ու հեռացել:
Նա ասաց, որ ինքն այդ ժամանակ եղել է ընկերների հետ, ոչ աշխատանքային ժամ է եղել, խնդրել է, որ լրագրողը չնկարահանի, սակայն վերջինս շարունակել է նկարահանել. «Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել: Ես, բացի պատգամավոր լինելը, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ ու պաշտպանված եմ Սահմանադրությամբ ու օրենքներով»:
Սարգսյանը հաստատեց, որ լրագրողը ներկայացել է:
«Նա շարունակեց նկարահանել ու հարցեր ուղղել, ինչի արդյունքում ես հեռախոսը վերցրեցի, ջնջեցի տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքին անկախ»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ