Մակրոնը նամակ է հղել Ալիևին
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Փարիզում և Բրյուսելում բանակցելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, առաջինը նամակ է հղել, երկրորդը՝ հեռախոսազրույց ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Միշելը երեկ է զանգահարել Ալիևին։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերը։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը։ Շառլ Միշելը կողմերին կոչ է արել լիարժեք թափանցիկության պայմաններում համագործակցել պահվող անձանց խնդիրների հետ կապված, ականազերծման և մարդասիրական այլ հարցերով; Նա կողմերին կառուցողական բանակցությունների կոչ է արել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, սակայն այդ կոչին Երևանը դեռևս չի արձագանքել։
Ավելին՝ այստեղ