Հայաստանում բենզինի գները կրկին բարձրացել են
Ուշադրության կենտրոնումԺողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գները բարձրացել են. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 460 դրամով, իսկ Պրեմիումը՝ 480 դրամ: Այս մասին է խոսում նաև պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3 և 5.4 տոկոսով։
Իսկ, ահա, այս տարվա մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 49.6 և դիզելային վառելիքի՝ 38.3 տոկոսով գնաճ: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձր լինելն է, որը ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա:
Մանրամասն՝ այստեղ