Նոր մանրամասներ երեկ «Կինո Մոսկվա»-ի մոտ հրազենի գործադրմամբ կատարված սպանությունից
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառյության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերել կարևոր փաստեր երեկ՝ հունիսի 2-ին, Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա եղել է բժշկական դիմակով, գլխարվկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։
Ավելին՝ այստեղ