Մեդիատեռոր. Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունը համացանցում կեղծիք է տարածում անգամ գերիների թեմայով
Ուշադրության կենտրոնումՆիկոլ Փաշինյանին սպասարկող կեղծ տեղեկություն տարածող յութուբյան տասնյակ ալիքները, որոնք արդեն 3 տարի է՝ մեդիատեռորի են ենթարկում հայ ժողովրդին, սուտ են տարածում անգամ գերիների թեմայով: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։
«Երեկ այդպիսի ալիքներից մեկը «Վերջ գերիների հարցը լուծվեց Մակրոնը շտապ խոսեց գերիների մասին» վերնագրով սուտ է տարածել՝ բարձրացնելու համար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որը իբր մեկնեց Ֆրանսիա և լուծեց հարցը:
Mediaport-ը պարզեց, որ այս և մյուս կեղծիք տարածող յութուբյան ալիքներն աշխատեցնում են քույր և եղբայր Ստելլա և Շավարշ Սարուխանյանները, իսկ գումարը վճարում է մերձփաշինյանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, որ ՔՊ ցուցակի 5-րդ համարն է:
Ավելին՝ այստեղ