Ով կարող է դառնալու Արցախի հաջորդ նախագահը. Նա Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է. «Հրապարակ»
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրեն որոշել է ապահովագրել, եւ չէինք բացառել, որ ռեւերանսներ աներ՝ ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին ու պետնախարարի պաշտոնում նշանակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։ Չնայած Հարությունյանը չգնաց այդ քայլին եւ իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին դարձրեց պետնախարար, սակայն արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Սարգսյանի հետ կապված պլաններն ուժի մեջ են։ Հարությունյանը հենց նրան է տեսնում որպես իրեն փոխարինողի եւ այդ ուղղությամբ տարբեր քննարկումներ է արդեն ունեցել։
Ավելին՝ այստեղ