Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են իրենց տարածք
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են Ադրբեջանի Հանրապետության տարածք՝ Քարվաճառի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների անհապաղ գործողությունների արդյունքում հայկական ուժերը լքել են Ադրբեջանի տարածքը։ Գործողության ընթացքում ադրբեջանական կողմը զենք չի կիրառել»,-նշվել է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ