Էլ որտեղ են մահափորձեր կատարվել «Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ. Նոր մանրամասներ են հայտնի դարձել
Այսօր Երևանի Կենտրոնում սպանվածը Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է։ Ռաֆայել Մարդոյանը քրեական հեղինակություն է, վարկած կա, որ նրա նկատմամբ է պլանավորած եղել մահափորձը: Այս մասին գրում է Tert.am-ը:
Աբովյան փողոցում կայանված են եղել ռուսական պետհամարանիշերով երկու զրահապատ մեքենա, երկուսն էլ պատկանել են «Քյավառցի Ռաֆոյին»: Վերջինս գտնվել է հարակից տարածքի հյուրանոցներից մեկում։ Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ մահափորձ արվել է Երևանում մեկ անգամ ևս, մեկ այլ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» հոր հուղարկավորության ժամանակ: Ըստ այն ժամանակ շրջանառվող լուրերի՝ պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն էր:
Ավելի վաղ՝ 2018-ին սպանության փորձ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ պլանավորել են նաև ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական հյուրանոցների մեկի մոտ, որտեղ հանգստի էր գնացել քրեական հեղինակությունը: Այդտեղ կրակոցներ էին արձակել, որի հետևանքով սպանվել էր մեկ այլ անձ:
Ավելին՝ այստեղ