Անհնար է. Մհեր Գրիգորյանը կարևոր հայտարարություն արեց
Ուշադրության կենտրոնումԲոլորիս համար առաջնային են ազգային շահերը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարություններին: Հիշեցնենք՝ նախարարի պաշտոնակատարն իր հրաժարականը մեկնաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին է դիմում, «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»: «Եկեք հասկանանք պահի լրջությունը: Եվ ընդհանրապես, ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է:
Ավելին՝ այստեղ