Համարձակ դեկոլտե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ․ Շողեր Թովմասյանի ամառային լուսանկարները Մայամիից
LifeԴերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերին կից արված գրառումից պարզ է դառնում, որ դրանք արվել են Մայամիում։ Դերասանուհին կրում է սեւ գույնի համարձակ դեկոլտե, վագրային պրինտով ուլտրակարճ կիսաշրջազգեստ։ Շողերն արձակել է մազերը, նախընտրել՝ վառ շպար։ Նրա կերպարն ամբողջացնում են ոճային բարձրակրունկներն ու պայուսակը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։
Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սեւ լողազգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Շողերն արձակել էր մազերը, առանց շպարի էր, իսկ լողափնյա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին հղել՝ գրելով․ «Սիրուն», «հմայիչ կին», «կանացի»։