Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել


«Կոդավորման հմտություններ» նախագիծն ընդլայնում է իր սահմանները, ներառելով Հայաստանի մարզային դպրոցները

Հասարակություն

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի մարզային փուլը, որի շրջանակում Հայաստանի մարզային երեք հիմնական դպրոցներում կդասավանդվի կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի ընդլայնումը հնարավոր դարձավ, հաշվի առնելով տարեսկզբին մայրաքաղաք Երևանի երեք դպրոցներում իրականացրած պիլոտային փուլի հաջողությունն ու ստացված դրական արձագանքները։

Այս նախագիծը միտված է զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք: Դասընթացներն անցկացվելու են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներով, որոնց միջոցով աշակերտները կարող են առաջարկել նորարարական լուծումներ և ստեղծել առօրյա կյանքում կիրառելի նախագծեր։ Ծրագրի այս փուլում շահառու դպրոցներ են ընտրվել Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցները։ Ծրագիրը ներդրվելու է նշված դպրոցներում արդեն գործող Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբներում, ինչը էապես կբարձրացնի դրա արդյունավետությունը, հաշվի առնելով նաև աշակերտների անգլերենի և այլ առանցքային հմտությունների տիրապետումը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրի այս փուլում ընդգրկված է շուրջ 70 աշակերտ:

Ծրագրի Մարզային փուլի մեկնարկի առիթով «Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախագիծը հասանելի դարձավ նաև մարզերում: Մարզերի պատանիներն էլ այժմ կկարողանան բացահայտել իրենց ներուժը կոդավորման ոլորտում ու նոր հնարավորություններ կունենան իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում»:

«Անչափ ուրախ ենք, որ «Տելեկոմ Արմենիա» ընկերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կարող ենք այս ուսուցման և զարգացման հիանալի հնարավորությունը առաջարկել մարզային դպրոցների աշակերտներին։ Նախագծի հաջող  իրականացումը Երևանում ապացուցեց, որ եթե կա հնարավորություն, ապա մեր աշակերտներն ունեն մեծ ցանկություն և ունակություններ ուսումնասիրելու կոդավորման հիմունքները, զարգացնել առանցքային հմտությունները հետաքրքիր և ինտերակտիվ մեթոդաբանությամբ։ Այս հնարավորությունը առաջարկելով մարզերում բնակվող աշակերտներին, մենք նաև փորձում ենք ապահովել հավասար հասանելիություն բարձրակարգ ուսուցմանը, ինչը հեռանկարոում կարող է դրականորեն ազդել նրանց ապագա կրթության և կարիերայի վրա», - նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրըԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէ
Ամենադիտված