Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ


«Սա անասելի ծանր է, սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են»․ Լուիզա Ղամբարյանը կրկին բեմ բարձրացավ ամուսնու և մոր կորստից հետո

Life

Լուիզա Ղամբարյանի համար այս տարին տրագիկ էր․ 19 օրվա տարբերությամբ նա կորցրեց ամուսնուն՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Պողոսյանին և մայրիկին՝ Ալլա Մուրադյանին։ Պատճառը համավարակն էր։

Ամուսնու մահվանից հետո Լուիզան իր մեջ ուժ գտավ բեմ բարձրանալու, սակայն դրանից օրեր անց մահացավ նաև դերասանուհու մայրը։ Երկրորդ կորստից 1 ամիս անց դերասանուհին երեկ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալու «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը։

Tert.am Life–ը ներկա է եղել ներկայացման ու զրուցել Լուիզայի հետ։

Դերասանուհու հետ զրուցեցինք կորուստներից հետո բեմ բարձրանալու բարդության մասին։ Նրա համար թեման շատ նուրբ է, վերքն էլ թարմ, միայն նկատեց, որ թե՛ ամուսինը, թե ՛ մայրը իրեն շատ էին սիրում բեմում։

«Ե՛վ մայրս, և՛ ամուսինս միշտ ասում էին, որ ինձ բեմում շատ են սիրում։ Ես չեմ կարող  իրենց սերը թողնել անբավարար, կիսատ կամ ոչ լիարժեք։ Գիտեմ, որ իրենք ինձ տեսնում և հետևում են բեմում։ Ես 20 տարուց ավելի աշխատել եմ Դրամատիկական թատրոնում, որտեղ բոլոր ներկայացումներին ներկա է եղել մայրս։ Սա անասելի ծանր է, որովհետև նա աշխատում էր դահլիճում՝ որպես հսկիչ, ինձ համար շատ ծանր է իր ֆիզիկական բացակայությունը։ Սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են, հանուն իրենց և իրենց սիրո չեմ կարող ինչ-որ բան անել ոչ լիարժեք, որովհետև իրենք ինձ սիրում էին բեմում, իմ մշտական հանդիսատեսն էին, հիմա էլ են։ Նրանք ինձ հետ են, տեսնում են, հետևում։ Ես գիտեմ, որ ծափահարող երկու ձեռք կա․ ամուսնուս և մորս ձեռքերը դահլիճում են»,– ասաց դերասանուհին։

Նրա խաղացած ներկայացումն էլ դրամատիկ է։ Յուրաքանչյուր անհատ ունի իր դրաման, որն էլ ներկայացված է Էմմա Պետրոսյանի հեղինակած պիեսում։ Բեմադրության հեղինակը Սուրեն Շահվերդյանն է։ Վերելակում ծավալվող գործողության հերոսները  2 դերասան են՝ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն, որոնք ամբողջ ընթացքում բեմում են։

«2014 թվականից խաղում ենք այս ներկայացումը։ Ոչ թե տարեցտարի, այլ ներկայացում առ ներկայացում զգացողությունները փոխվում են․ դժվարանում եմ դա բացատրել, բայց այդ ամենը տեղի է ունենում հենց ներկայացման ժամանակ։ Ըստ իս՝ այս ներկայացումը կազմված է ոչ թե երկու, այլ երեք դերասանից, երրորդը հանդիսատեսն է, որի էներգիայից, տված ազդակներից կախված է քո ներկայացման ձևը՝ հուզականության, ասելիքի ծավալը»,– ասաց դերասանուհին ու նկատեց, որ սա ֆիզիկական իմաստով ակտիվ ներկայացում չէ, ինչը բարդացնում է աշխատանքը։

«Ես ունեմ ներկայացումներ, որտեղ 2–3 ժամ ոչ միայն խոսքն է շատ, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այդ իմաստով «Շոկոլադի» շարժողականությունը քիչ է։ Գործողությունները ծավալվում են վերելակում, ինչը և՛ լավ է, և՛ բարդացնում է աշխատանքը։ Դերասանի համար ինչքան շատ է աշխատելու տարածությունը, այնքան շատ է գործիքակազմը։ Ստատիկ վիճակում հուզել հանդիսատեսին, հրամցնել  քո դրաման, ներաշխարհը և այդպես պահել մոտ 2  ժամ, ավելի բարդ է»,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ այս պարագայում մասնագիտական հմտություններից բացի կարևոր է դերասանի ապրած կյանքը, աշխարհընկալումը։

«Կարևոր է՝ դու որպես մարդ մինչև այդ ինչպե՞ս ես ընկալել աշխարհը, որպես կին ի՞նչ ես ապրել, ինչպե՞ս ես հաղթահարել քո կյանքի բարդությունները, որպես կին որքա՞ն ես քո ցավը քո մեջ սեղմել ու առաջ անցել։ Այն, ինչ դու փորձում ես ներկայացել կերպարի միջոցով, անպայման, կապ ունի քո ապրածի հետ»,–ընդգծեց Լուիզան։



Ավելին՝ այստեղ

Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված