Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերն առաջ են անցել աշխարհի բոլոր բանակները՝ ռազմավարական միջուկային ուժերում ժամանակակից տեխնոլոգիաների մասնաբաժնի տեսակետից․ Նախարարի խոսքերով, այդ ցուցանիշը 86% է:
«Եթե խոսենք ռազմավարական միջուկային ուժերի մասին, ապա արդիականության մակարդակը 86 % է: Ժամանակակից աշխարհում ոչ մի բանակ չունի այդպիսի մակարդակ: Սրանք շատ բարձր ցուցանիշներ են»,-ասել է Շոյգուն։
Ինչ վերաբերում է Զինված ուժերի մյուս ճյուղերին, ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, արդիականության մակարդակն ամենուր 70%-ից բարձր է: Ավելին, այս ցուցանիշը շարունակում է աճել:
Ավելին՝ այստեղ