Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով


Քանակական ցուցանիշներին փոխարինելու են գալիս որակականները. ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ուրվագիծ

Blog

Տիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գործարար միջավայրի բարելավմանը միտված կառավարության ձեռնարկումները կարելի է բնութագրել հետևյալ ձևակերպմամբ. «Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից»: Դրան ուղղված կառավարության որոշումները բազմաթիվ են: Աշխատում է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդը, որի առաջարկով տասնյակ ու տասնյակ որոշումների նախագծեր է ներկայացրել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» (ՕԿԱԿ) պետական հիմնարկը` առաջարկելով գործադրել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու «կարգավորիչ գիլյոտինը»:

Օգոստոս ամսին ՕԿԱԿ- ի տնօրենը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառավարության նիստում զեկուցել է, թե վերջին 1,5 տարում ինչ արդյունք է գրանցվել «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հազար 283 իրավական ակտ, որից 8- ը ուժը կորցրած է ճանաչվել, 112- ը փոփոխվել- հստակեցվել է: Բիզնես գործընթացների 4 հազար 648 օր տևողությունից կրճատվել է 1 հազար 972- ը, պահանջվող 619 փաստաթղթից կրճատվել է 235- ը: Կենտրոնի գործունեության շնորհիվ ավելի քան 40 մլրդ դրամի բիզնես գործընթացների ընդհանուր արժեքը կիսով չափ կրճատվել է:

ՕԿԱԿ- ի մշակած ևս 75 իրավական ակտ պատրաստ էր ներկայացվելու կառավարություն: Քննարկվելիք հարցերի այս «կուտակման» պատճառով գրեթե չկա կառավարության որևէ նիստ, որտեղ որոշում չընդունվի տվյալ խնդիրների վերաբերյալ: Դեկտեմբերի 24- ին քննության է առնվել ՕԿԱԿ- ի ներկայացրած վեց հարց, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:

Վերը նշված խնդիրների համատեքստում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Ս.թ. մարտի 5- ի նիստում հաստատվել է «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը, որի ուղղությունների շուրջ 90 տոկոսը միտված էր ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:

Նույն ամսին` մարտի 19- ի իր նիստում, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Այդ նույն ժամանակ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցրեց 45- րդ տեղը:

ՓՄՁ գործունեությանը նվիրված կառավարության հիմնարար որոշումներից մեկը ոլորտի զարգացման 2016- 2018թթ. ռազմավարությունն է, որին գործադիրը հավանություն տվեց ս.թ. հոկտեմբերի 10- ի նիստում: Ըստ փաստաթղթի, եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա:

Այսպիսով, առաջիկա երեք տարում ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ սուբյեկտների գործունեության ապահովումն է:

Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Իսրայելում մոտ 5 հազար մարդ Է տուժել Իրանի հետ զինվшծ hակամարտության ընթացքում Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Մարտի 26-ից մինչև մարտի 27-ը գազ չի լինի Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածների հետևանքով Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԲազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Այն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ)Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախnւմ կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Աբրահամյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Տարադրամի փոխարժեքները մարտի 24-ին Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ»
Ամենադիտված