Սև լճի մոտ արդեն մոտ 1000 ադրբեջանցի զինծառայող կա. Ինչու առաջինը Սև լիճը դարձավ հարձակման թիրախ. «Հրապարակ»
Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչու առաջինը Սև լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը, որտեղ արդեն մոտ հազարի չափ ադրբեջանական զինծառայող է տեղակայված, չնայած վարչապետը երեկ 500-600 թիվն էր նշում։ Մեր կողմից էլ, ի դեպ, համարժեք թվաքանակ է կանգնած, բայց՝ տեղական ուժերից։
Մեր աղբյուրներն ասում են, որ ճանապարհներից մեկը կամ միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում է, անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ Սյունիքի վերին հատվածով՝ Սև լճի մերձակայքում։
Ադրբեջանական կողմը, ըստ էության, սկսել է այդ միջանցքի կառուցման գործը և մինչև Սև լիճ արդեն գրունտային ճանապարհ է անցկացրել, որը, հույս ունի, որ շարունակություն կունենա։
Մանրամասն՝ այստեղ