Իսլամական կոալիցիան չի պլանավորում զորքեր ուղարկել Սիրիա. Քատարի ԱԳ նախարար
ՄիջազգայինԻսլամական կոալիցիան չի պլանավորում զորքեր ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտարարել Է Քատարի ԱԳ նախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ Աթիյյան՝ ելույթ ունենալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ներկայում խոսքը մարդկանց եւ դրամական միջոցների տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին Է: Մինչ այժմ չի քննարկվել զինված ուժերի ստեղծման թեման»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Իսլամական կոալիցիայի նպատակները չեն հակասում արդյոք Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողություններին, եւ Իսլամական կոալիցիան մտադիր չԷ արդյոք Սիրիայի տարածք մտցնել իր հատուկ զորքերը:
«Մենք ձգտում ենք ջանքերը կենտրոնացնել ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի վրա: Ուստի մեր Իսլամական կոալիցիան չի աշխատում ռազմական ոլորտում գործող կոալիցիայի հետ»,-նշել Է Քատարի ԱԳ նախարարը:
Սաուդյան Արաբիան ավելի վաղ հայտարարել Է ահաբեկչության դեմ պայքարում 34 երկրներից բաղկացած Իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին: Միավորված հրամանատարական օպերատիվ կենտրոնը հաստատվելու Է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: