Հայտնի է, թե ինչու են ԵՄ դեսպանները մեկնել Սյունիք
Ուշադրության կենտրոնումՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ այցելել են Սև լճի տարածք: Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին, պատասխանելով հարցին, թե ինչու են Սյունիքի մարզում ու ընդունում են արդյո՞ք, որ Ադրբեջանը խախտել է սահմանն ու մուտք գործել ՀՀ ինքնիշխան տարածք, հայտարարեց, որ այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է ու տեղում իրադարձություններին ծանոթանալը. «Ես երախտապարտ եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին այցը կազմակերպելու համար»:
Վիկտորինն ասաց, որ ԵՄ-ն ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, այդպես է նաև այս պարագայում:
Ավելին՝ այստեղ