ԴԱԻՇ-ը հանում է պատանդների օրգանները
ՄիջազգայինԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդները գրոհայիններին թույլ են տվել հանել պատանդների օրգանները՝ փոխպատվաստման համար: Այս մասին ասված է փաստաթղթում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ: Նշվում է, որ այն հայտնաբերվել է Սիրիայի արևելքում 2015 թ. մայիսին՝ ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից:
Փաստաթղթում ասված է, որ «ուրացողի» կյանքը և նրա օրգանները կարող են վերցվել անպատիժ, եթե դրանք կարող են փրկել մուսուլմանի կյանքը: Նույնը վերաբերում է նաև պատանդներից օրգանների հանմանը, նույնիսկ, եթե դա հանգեցնում է նրանց մահվան:
Ինչպես ընդգծում է Reuters-ը, այդ փաստաթուղթը չի ապացուցում այն փաստը, որ ԴԱԻՇ-ի զինյալները զբաղվում են գերիների օրգանների հանմամբ և վաճառքով: Սակայն, այն ապահովում է կրոնական սանկցիա: