Փաշինյանի թիմը քարոզարշավի համար օգտագործում է TikTok-երներին. հրավիրում են «ՔՊ» գրասենյակ ու պայմանավորվում․ Antifake.am
Ուշադրության կենտրոնումԱրտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմն անում է ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Փաշինյանի ցածր վարկանիշը բարձրացնելու համար։ Այս մասին գրում է AntiFake.am-ը։
«Դրա համար որոշել են օգտագործել սոցիալական բոլոր հարթակները՝ Փաշինյանի ընտրազանգվածն ավելացնելու համար։ Փաշինյանի թիմը որոշել է, որ կարելի է օգտագործել նաև TikTok-ը։ Փաշինյանի թիմակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ են կանչում հայտնի TikTok-երներին և պայմանավորվում»,-գրում է լրատվամիջոցը։
AntiFake.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս «ՔՊ» գրասենյակ է այցելել բավականին շատ հետևորդներ ունեցող հայտնի «222lava» («@222lava_official») անվանումով TikTok-երը։ Նա գրասենյակ է մտել գաղտագողի, որպեսզի իրեն չնկատեն։
Ավելին՝ այստեղ